ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր կատարել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների լուծման համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի հայտարարությունը տարածվել է Փաշինյան-Բլինքենի հեռախոսազրույցից հետո,հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարությունում նախ նշվում է կողմերի հեռախոսազրույցի մասին, ապա ասվում․ «Բլինքենը խոսել է Փաշինյանի հետ, որպեսզի առաջարկի ԱՄՆ-ի օգնությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին աջակցելու նպատակով։ Պետքարտուղար կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ չլուծված հարցերը լուծելու համար»,- ասել է Վադենտ Պատելը։