Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել կալանավորել 18-ամյա արցախցի տղային։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Բաբայանն ասել էր, որ չի հայտնում երիտասարդի անունը, քաի որ այս պահին Ստեփանակերտում գտնվող նրա մայրը չգիտի որդու ձերբակալված լինելու մասին։
«Որդին չի ցանկանում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող մորը լրացուցիչ անհանգստություն պատճառել»,- գրել էր Արսեն Բաբայանը։