Երևանում լուսաբացից մինչ այս ժամը խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, ճանապարհներ են փակում, դասադուլ է։ ՆԳՆ լրատվության վարչությունից Hayastan.news-ը տեղեկացավ, որ ակցիայի մասնակից 84 քաղաքացի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար այսօր տարվել է ոստիկանություն։
Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։