Հետևեք մեզ։

Արցախից չեն հաստատում, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել Ստեփանակերտ

13:06, 22 սեպտեմբեր 2023
Արցախից չեն հաստատում, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել Ստեփանակերտ

Արցախի Հանրապետությունից չեն հաստատում, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել Արցախ։

Aysor.am-ը կապ է հաստատել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ՝ հետաքրքրվելով՝ հաստատո՞ւմ է, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել Արցախ։

«Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը։

Ադրբեջանական կողմն այսօր հայտարարել էր, թե Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սննդամթերք է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հերքեց այս տեղեկատվությունը։

«Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել, Արցախն ակնկալում է, որ իրենց հումանիտար օգնություն հասնի Հայաստանից՝ Բերձորի միջանցքով»,- նշեց Դավիթ Բաբայանը։