Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին, քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

14:25, 22 սեպտեմբեր 2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին, քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր: