Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Այս մասին նա հայտնել է թվիթերյան գրառման մեջ։
«Հանդիպմանը նշվել է, որ ադրբեջանական կողմը կապահովի բոլոր պայմանները Լաչին-Ստեփանակերտ (խմբ․) և Ակնա-Ստեփանակերտ (խմբ․) ճանապարհներով դեղորայքի, սննդի և այլ ապրանքների առաքման համար։
«Ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, խաղաղ բնակիչները չեն տուժել։ Այս առումով անհասկանալի են մնում ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների հայտարարությունները։ Դեպի Հայաստան բժշկական տարհանման բժշկական մեքենաներ կարող են գալ նաև Հայաստանից։
Աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահների հետ՝ դիակները հավաքելու ուղղությամբ։ Մենք նաև կողմ ենք Բաքվի գրասենյակից Ստեփանակերտի գրասենյակին լրացուցիչ անձնակազմ ուղարկելուն»,- հայտնել է Հաջիևը։