Դա բացառվում է, ոստիկանները ոգելից խմիչք օգտագործած չեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
«Քաղաքացիների ցանկացած ծեծի դեպքով կլինի ուսումնասիրություն և կտանք գնահատականներ։ Այս պահին էլ ուսումնասիրություններ կատարվում են Ներքին անվտանգության վարչության կողմից, կարծում եմ հրապարակումներ կլինեն»,- ասաց Վարդանյանը։