Լուրերն այն մասին, թե Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հայտարարվել է դասադուլ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարում է Համալսարանը։
Նշվում է, որ ուսանողների շրջանում կան բացակայություններ, որոնք, սակայն, պայմանավորված են ծնողների անհանգստությամբ՝ կապված ճանապարհների հնարավոր փակ լինելու հետ:
Միաժամանակ Համալսարանից պնդել են, որ դասերը շարունակվում են բնականոն ընթացքով:
Նշենք, որ վաղ առավոտից Երևանի մի շարք բուհեր, ինչպես նաև սրճարաններ ու տարատեսակ բիզնես գործունեություն ծավալողները հայտարարել են դասադուլի և գործադուլի մասին՝ ի նշան իրենց բողոքի Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և Արցախի հարցով ՀՀ կառավարության քաղաքականությանը։