Հետևեք մեզ։

Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակից հաստատել են, որ Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել․ «Արմենպրես»

16:50, 22 սեպտեմբեր 2023
Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակից հաստատել են, որ Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել․ «Արմենպրես»

Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ, հաստատել է, որ 6 ավտոմեքենայով 9 վիրավոր է տեղափոխվել։