Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Քսենյա Սոբչակի հետ հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Արցախը։
«Դա դժվար որոշում է, բայց հայրենիքի պաշտպանության համար պատրաստ եմ մահանալ։ Պետք է պայքարել»,- ասել է նա;
Վարդանյանը նշել է, որ փաստացի խաղաղապահները չկարողացան կանգնեցնել այս հակամարտությունը և նշել՝ իհարկե, Ռուսաստանը կարող էր օգնել։
Ըստ նրա՝ Արցախին չօգնեցին ո՛չ Արևմուտքից, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ մի սանկցիա չկիրառվեց Ադրբեջանի նկատմամբ։
Վարդանյանը բացասական է պատասխանել դիտարկմանը, թե սա հայերի՝ Արցախում գոյության ավարտն է։