Դանիել Իոանիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այն ուժերը, որոնք այժմ ուզում են Հայաստանում հեղաշրջում անեն ու իշխանության գան, սրանից մոտ 2 շաբաթ առաջ դա արեցին Արցախում։
Դրանից 10 օր հետո Ադրբեջանը (Ռուսաստանի հետ պայմանավորված) հարձակում սկսեց Արցախի վրա։ Դրանից էլ մի օր հետո այդ քոչարյանամեռ-ռուսամետ այդ ուժերը համաձայնվեցին ամբողջական կապիտուլացիայի։
Հիմա էլ Հայաստանում ուզում են իշխանության գան, որ ի՞նչ անեն։ Որ մի հատ էլ պատերազմ ու ամբողջական կապիտուլացիա Հայաստանի՞ գլխին բերեն։
Դժվար որևէ մեկը ինձ ՔՊ աջակից համարի (այդ կուսակցության հայցով մեր հաշիվները արգելափակված են), բայց ես, որպես քաղաքացի, չեմ թողնելու, որ քոչարյանամետ-ռսահպատակ ուժերը գան իշխանության։
Եթե ռսահպատակ ուժերը գան իշխանության, ապա այս երկրում էլ երբեք ընտրություն չի լինի, այս երկիրը երբեք անվտանգ չի լինի (քանի որ ռուսները միշտ կստեղծեն վտանգներ, որ մնանք հպատակ) ու այս երկրում երբեք ազատություն չի լինի։
Սա իրոք մարտահրավեր է մեր պետականության ու անկախության համար, որը պետք է արժանանա թե հասարակության և թե իրավապահների կոշտ արձագանքի»։