Հետևեք մեզ։

Մեզ համար այս պայքարը երբեք իշխանության գալու մասին չի եղել, Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ ես կլինեմ․ Սիրուշո (լուսանկար)

19:17, 22 սեպտեմբեր 2023
Մեզ համար այս պայքարը երբեք իշխանության գալու մասին չի եղել, Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ ես կլինեմ․   Սիրուշո (լուսանկար)

Մեզ համար այս պայքարը երբեք իշխանության գալու մասին չի եղել, երբեք ոչ ես, ոչ Լևոնը նման մտադրություն կամ ցանկություն չենք ունեցել. այն էլ հաշվի առնելով, թե մեր ընտանիքը ինչերի միջով է անցնում դրա արդյունքում: Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն։

 

«Ու այսօր էլ կշարունակեինք զբաղվել մեր գործերով, եթե չլիներ այս սարսափելի իրավիճակը:
Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արարժանապատվության.Լևոնի համար նաև իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրներն են՝ այս պահին նկուղում գտնվող...:Իր հոր ու հոր ընկերների կյանքի գնով պահած հողն է, որն այսօր այս ճակատագրին է արժանացել: Մենք Արցախը նոր չենք սիրում, միշտ ենք սիրել մեր երեխաների հետ միասին, միշտ ենք գիտակցել կարևորությունը:

Այսօր, թե ես, թե ինքը կարող էինք լինել որևէ այլ երկրում, մեր գործերով ու ծրագրերով, բայց նախընտրել ենք մեր երեխաների հետ մնալ ու պայքարել այստեղ: Այս ամենի ավարտից հետո չգիտեմ ինչ զգացողություններ կունենամ այս երկրի ու ժողովրդի որոշ զանգվածի հանդեպ, բայց այս պահին ամենակարևորը Արցախի մեր հայրենակիցների կողքին լինելն է ու ազատվելն է "հայ" կոչվող ու թշնամուց ոչնչով չտարբերվող կործանիչ տեսակից:

Հ.Գ. Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ես կլինեմ»,-գրել է Սիրուշոն և հրապարակել լուսանկար հիվանդանոցից։