Բժիշկ-ազատամարտիկ Հենրիկ Մարգարյանը գրում է․
«Արայիկ Գագիկի Մաթևոսյան (Ակի)
2020թ–ի սեպտեմբերին արձակուրդի մեջ էր։ Կռիվը նոր սկսած՝ հասավ Եղնիկներ։ «Արեգասարի» համար մարտ էր գնում առանց զենքի (զենքը դեռ չէր ստացել) բարձրացավ մարտի (ճամփից ճարել էր)։ Ուժեղ կռվեց։ Վիրավորվեց։ Չէր գալիս, խաբելով տարա, թողեցի հոսպիտալ։ Ապաքինվեց, վերադարձավ շարք։ Կռվից հետո պայմանագրի ժամկետը լրացել էր, կարող էր զորացրվել, չզորացրվեց՝ մնաց Եղնիկներում։ Որդու ծնվելուց ճանապարհն արդեն փակ էր, հնարավորություն կար գալու, բայց վերադառնալը հնարավոր է չստացվեր՝ չեկավ։ Որդուն չտեսավ ։
Կռվելուց՝ լավ էր կռվում։ Խմելուց՝ լավ էր խմում։ Գժվելուց էլ՝ լավ գժվում էր ։
Ընկերս զոհվեց արժանապատիվ, զենքը ձեռքին՝ իրեն վայել։ Հերոսի վերջը անմահությունն է, սգալ չկա։ «Ակի»–ով դաստիարակենք մեր երեխեքին, որ Հայրենիք ունենանք»։