Ադրբեջանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության ֆոնին, ըստ որի՝ արցախցիները փաստաթղթեր ու արխիվներ են այրում, Ստեփանակերտում բնակվող բլոգեր Նինելը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պատկերավոր կերպով ներկայացնում է՝ ինչու է Ստեփանակերտում համատարած ծուխ տիրում։
Նինելը նշում է, որ տեղահանվածները թափոններից վառարաններ են պատրաստել, որպեսզի որևէ բան եփեն վրան։ Նշում է նաև, որ մարդիկ օգտագործում են չոր ապիրտ, որի քանակը սահմանափակ է։ Մանրամասները՝ լուսանկարներում։