Հետևեք մեզ։

Լևոն Քոչարյանը ձերբակալվել է. ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ նա չորս ոստիկանի է ծեծել

23:04, 22 սեպտեմբեր 2023
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է. ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ նա չորս ոստիկանի է ծեծել

Լևոն Քոչարյանը ձերբակալվել է։

Այս մասին գրել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

 

«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է»,-գրել է նա։