Հետևեք մեզ։

Տրամադրվել է 28 հազար տակդիր, 200 ծածկոց, դիզվառելիք․ ԿԽՄԿ-ն հայտնում է՝ ինչ աշխատանք է կատարել այս օրերին Արցախում

23:34, 22 սեպտեմբեր 2023
Տրամադրվել է 28 հազար տակդիր, 200 ծածկոց, դիզվառելիք․ ԿԽՄԿ-ն հայտնում է՝ ինչ աշխատանք է կատարել այս օրերին Արցախում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․


«Թեև սեպտեմբերի 20-ին ԼՂ-ում հրադադար է հայտարարվել, ռազմական էսկալացիայի հումանիտար հետևանքները դեռևս զգացվում են ողջ տարածաշրջանում։ Համայնքներից մարդիկ տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ տեղեկությունները ցույց են տալիս, որ մարտերի ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։


Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպեց Լաչինի միջանցքի և Ակնայի (խմբ․) ճանապարհի երկայնքով անհրաժեշտ ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների միաժամանակյա առաքում: 


Այդ ժամանակից ի վեր ԿԽՄԿ-ն իրականացրել է հետևյալ մարդասիրական աշխատանքը.


• Բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին, այդ թվում՝ ուրբաթ օրը հերթական անգամ։


• Այս շաբաթ երեխաներին 28 000 տակդիր է բաժանվել.


• 200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանին:


• 1000 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել խոշոր բժշկական կենտրոնին՝ գեներատորներում օգտագործելու համար, որպեսզի դրանք աշխատեն:


• 500 լիտր դիզվառելիք է տրամադրվել՝ քաղաքին ջուր մատակարարելու համար:

ԿԽՄԿ թիմերը նաև սկսել են գրանցել այն մարդկանց, ովքեր փնտրում են առանց ուղեկցության երեխաների կամ այլ կերպ կորցրել են կապը հարազատներիհետ: Բնակիչները նաև խնդրել են ԿԽՄԿ-ին օգնել տարհանել իրենց մահացած հարազատների մարմինները։


Տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վերջին ամիսներին ծանր է եղել՝ կարիքավոր շրջաններ ապրանքներ առաքելու սահմանափակ կարողությունների պատճառով: Դժվար էր գտնել հիմնական պարագաները, իսկ բժշկական օգնության հասանելիությունը չափազանց սահմանափակ էր:

ԿԽՄԿ-ն նախատեսում է ուժեղացնել արտակարգ իրավիճակներին իր արձագանքը և բանակցություններ է վարում որոշում կայացնողների հետ սննդի և հիգիենայի պարագաների մատակարարման վերաբերյալ»: