Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է.
«Եվլախում կայացած բանակցություններին հետևել են հայ-ադրբեջանական նոր շփումներ:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտից բարձրացել է Շուշի, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ:
Այս հանդիպման մանրամասների մասին չեմ ուզում գրել, բայց ուզում եմ շեշտել, որ այս ծանր պահին նման շփումները կարևոր են: Ցավալի է, որ Արցախի իշխանությունները մեր ժողովրդին նոր աղետ բերելուց հետո միայն հասկացան, որ ուղիղ շփումները չափազանց կարևոր են:
Առայժմ այսքանը»։