Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Осторожно: Собчак» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ խուճապի մեջ են, հսկայական թվով վիրավորներ կան, դեղամիջոցներ չկան, բժիշկները ուժասպառ են մեծ թվով վիրավորներ ընդունելուց հետո, մարդիկ զրկված են տարական տաք ուտելիք պատրաստելու հնարավորությունից։
«8-ամյա երեխայի սիրտը ճաքել է ռմբակոծությունից։ Իրավիճակը կրիտիկական է, մարդիկ ֆիզիկական ոչնչացման եզրին են»,- ասել է նա։