Հետևեք մեզ։

Վագոնի անիվը վնասվել է և կիսով չափ դուրս եկել ռելսերից. գնացքի խափանում՝ «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում

11:14, 23 սեպտեմբեր 2023
Վագոնի անիվը վնասվել է և կիսով չափ դուրս եկել ռելսերից. գնացքի խափանում՝ «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում

 

Սեպտեմբերի 23-ին, ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ 

Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Նախնական տվյալներով վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից։ Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացնում՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու ուղղությամբ։

Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ»  կայարան։ Տուժածներ չկան։