ԱՄՆ սենատոր Գարրի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։
«Մենք ձգտում ենք թուլացնել լարվածությունը սահմանամերձ շրջաններում», - ասել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը նշում է՝ ուրախ է ընդունել ԱՄՆ պատվիրակությանը Հայաստան այցի ընթացքում։