Հետևեք մեզ։

Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար․ Ղարիբաշվիլի

13:07, 23 սեպտեմբեր 2023
Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար․ Ղարիբաշվիլի

 

Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում։

«Վրաստանի կառավարության հիմնարար սկզբունքն է խուսափել պատերազմից և պահպանել խաղաղություն։

Չնայած մեր աշխարհագրական դիրքով պայմանավորված դժվարություններին՝ մեզ հաջողվել է ոչ միայն աջակցել Ուկրաինային և միջազգային հանրությանը մեր հավասարակշռված քաղաքականությամբ, այլև պահպանել մեր ժողովրդի անվտանգությունը»,-ասել է նա։