Հետևեք մեզ։

Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին․ ՄԻՊ

13:24, 23 սեպտեմբեր 2023
Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին․ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։ 

Ադրբեջանական թելեգրամ ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով ու sms-ներով։

Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա որեւէ անվտանգության երաշխիքներ, եթե Ադրբեջանի վերահսկողության տակ լինի, հաղորդում է Արցախի ՄԻՊ-ը։