Հետևեք մեզ։

Ադրբեջանական զորքը Ստեփանակերտ չի մտել, Կրկժանում էլ ՌԴ խաղաղապահներն են․ Տեղեկատվական շտաբ

13:28, 23 սեպտեմբեր 2023
Ադրբեջանական զորքը Ստեփանակերտ չի մտել, Կրկժանում էլ ՌԴ խաղաղապահներն են․ Տեղեկատվական շտաբ

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:  Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: 


Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:


Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար: