Հետևեք մեզ։

Արցախի Մեծ Թաղերի քարայրը և Ազոխի քարանձավը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության կոմիտեի նախնական ցուցակում՝ որպես ադրբեջանական ժառանգություն

13:53, 23 սեպտեմբեր 2023
Արցախի Մեծ Թաղերի քարայրը և Ազոխի քարանձավը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության կոմիտեի նախնական ցուցակում՝ որպես ադրբեջանական ժառանգություն

Լուսանկարում Ազոխի քարանձավն է։

 

Արցախի Մեծ Թաղերի քարայրը և Ազոխի քարանձավը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության կոմիտեի նախնական ցուցակում՝ որպես ադրբեջանական ժառանգություն։

Այս մասին հաղորդել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։

Նշենք, որ Մեծ Թաղերի քարայրը գտնվում է անմիջապես Իշխանագետի ձախ ափին, իսկ Ազոխի քարանձավը Ազոխի քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի անձավ) գտնվում է Արցախի Հադրութի շրջանում:

Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով ուսումնասիրվում են նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։

 

Ազոխ (քարանձավ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան