Երևանի մի քանի բնակիչներ ծաղիկներ են խոնարհել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ ի հիշատակ Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Իմ խորին խոնարհումը զոհված խաղաղապահների մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին, ամուր եղեք, վստահ եմ, որ գրքեր կհրատարակվեն, և պատմությունը ամեն ինչ կկարգավորի»,- ասել է երևանցի Ալլա Հակոբյանը։
Ինչպես սեպտեմբերի 20-ին հայտնել է ՌԴ ՊՆ-ն, Լեռնային Ղարաբաղում դիտակետից վերադառնալիս գնդակոծվել է ռուս խաղաղապահներով մեքենան։ Մեքենայում գտնվող բոլոր զինծառայողները զոհվել են։