Daily Artsakh-ի էջը հայտնում է.
«Ճանկաթաղցիներն են…այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ դուրս են եկել շրջափակումից և տարհանվել Ստեփանակերտ։ Սվետլաննան՝ 12 երեխաների մայրը, հազիվ զսպելով արցունքները փառք է տալիս, որ թեկուզ առանց շոր ու կոշիկ ողջ են մնացել։ Հիմա Սվետլանայի ընտանիքն ու մնացածը կարիք ունեն դեղի, ուտելիքի, հագուստի։ Եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն օգնել կարող են մոտենալ Ստեփանակերտի թիվ 8 դպրոց՝ նախնական տվյալներով իրենց այնտեղ են տեղափոխվում»։