Հետևեք մեզ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ

21:28, 23 սեպտեմբեր 2023
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ․
 
 
«Վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավել դեպքեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա:
Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից»։