Հետևեք մեզ։

Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում. Լավրով

21:49, 23 սեպտեմբեր 2023
Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում. Լավրով

Հայաստանում կա հզոր ամերիկամետ լոբբի, որը փորձում է խաթարել Ռուսաստանի դերը երկրում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

« Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում, ընդհանրապես, կա հզոր լոբբի՝ ստեղծված արևմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով, որոնք նպաստում են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների շահերին, իսկ այդ շահը Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ խաթարելն է, դա փաստ է: Այդտեղ շատ նման կազմակերպություններ կան»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի ժողովներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։ 


«Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն բորբոքված կրքերի, գիտենք, թե  ով է ղեկավարում: Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»,- հավելել է նախարարը: