Ռուսական Ria.ru-ի թղթակիցը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը լրագրողներին ցույց են տվել ղարաբաղյան ուժերի կողմից փոխանցված, ինչպես նաև մարտերի ընթացքում առգրավված զինատեսակների մի մասը։ Ներկայացված նմուշներից են Տ-72 տանկերը, OSA հակաօդային պաշտպանության համակարգերը, հրետանային զենքերը, հակատանկային նռնականետեր, զինամթերք և այլ զինատեսակներ։