Հետևեք մեզ։

Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին

22:52, 23 սեպտեմբեր 2023
Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի: