Այսօր առավոտյան խուզարկել են Ալբերտ Բազեյանի տունը, ինչից հետո նա տարվել է ԱԱԾ։ Այս մասին գրում է քաղաքական գործիչ Վարդան Խաչատրյանը։
«Հենց այս պահին, Ալբերտ Բազեյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում և մինչ այս պահը փաստաբանի մուտքն արգելված է»,-հայտնել է նա։
Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը Երևանի նախկին քաղաքապետն է եղել, ՀՀԿ խմբակցույան նախկին պատգամավոր։