Հետևեք մեզ։

Թբիլիսիի մոտ տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում

11:41, 24 սեպտեմբեր 2023
Թբիլիսիի մոտ տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:00-ին) Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք (հյուսիսային լայնության 41.82⁰ և արևելյան երկայնության 44.88⁰ աշխարհագրական կոորդինատներ) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:

 

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

 

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։