Երևանի մետրոպոիլիտենը տեխնիկական խնդիրներով պայմանավորված այսօր չի աշխատի։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության 7-րդ վարչության պետ նշանակված Բաբկեն Սեդրակյանը Օսիպյանի պաշտոնավարման վերջին օրը պարգևատրվեց զենքով և ազատվեց համակարգից՝ առանց կադրերի ռեզերվ գնալու։ Որոշ ժամանակ անց, նա նշանակվեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ԺՊ։
Բաբկեն Սեդրակյանի՝ ոստիկանությունում լինելու տարիներն որդին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊԳՎ, 6-րդ վարչություն) 3-րդ վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից փոխադրվել էր Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին: Բայց, հայրը որդու կարիերայով շարունակում է զբաղվել։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ նրա որդու կյանքը կրկին բարելավվել է հոր միջնորդությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ դարձած Արտակ Պողոսյանը, որը մինչև 2018-ի օգոստոս ամիսը Երևանի ոստիկանապետն էր, Սեդրակյանի որդուն տարել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Ժիրայր Սեդրակյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնականն է։
Բացի այդ, Բաբկեն Սեդրակյանը նաև հայտնի մեծահարուստ է, սակայն այդ մասին և այն մասին, թե ինչ եղան հրապարակումները՝ մեկ այլ առիթով։ Նշենք նաև, որ «Հետքը» գրել էր, որ Բաբկեն Սեդրակյանը բնակարան ունի Դուբայի հայտնի «արմավենու» («Palm Jumeirah») վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում: