Հետևեք մեզ։

Օգոստոսի 14-ին մահացած արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում

16:09, 24 սեպտեմբեր 2023
Օգոստոսի 14-ին մահացած արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում

Արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում։

 

«Ցավոք, մեր ջանքերը արդյունք չտվեցին ու ստիպված և ծնողների թույլտվությամբ մեր արցախցի Հելենին կհուղարկավորենք Երևանում։ Սեպտեմբերի 27-ին ժամը 18-ին Թբիլիսյան խճուղի 29/10` «Անգել» սգո սրահում տեղի կունենա հոգեհանգիստը, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին` ժամը 1-ին, հուղարկավորությունը` Դավիթաշենի գերեզմանատանը»,֊ասվում է հարազատների կողմից տարածվող գրառումներում։

 

Հիշեցնենք, որ երիտասարդ աղջիկը օգոստոսի 14-ին մահացել էր Լանջիկի ավտովթարից։