Հետևեք մեզ։

«Հեղաշրջում» արել և անում են ողբի ֆոնին ժպիտները

18:03, 24 սեպտեմբեր 2023
«Հեղաշրջում» արել և անում են ողբի ֆոնին ժպիտները
Արցախում վիճակի մասին չպատմեմ, տեսանյութեր կան թե ինչպես են մարդիկ համընդհանուր ողբով հողին հանձնում իրենց տարեց ու մանուկ հարազատներին։ Դա մեր ցավն էլ է, մեր, ոչ թե Աննա Հակոբյանի։ Իսկ Աննա Հակոբյանը ժպտում է, քանի որ սխալմամբ է մեր մեջ նստած, որ «կենսուրախ կինն անբարոյական կինն է»։
 
 
Աննա Հակոբյանին չենք վիրավորելու, քանի որ նա կկարդա դրանք ու ոչ թե կհասկանա, որ վիրավորանքի արժանի բան է արել, ու մենք էլ, նայելով նախ սարսափահար երեխայի ապա իր լուսանկարին չենք զսպել ու վիրավորել ենք, այլ մեզ անմիջապես դատի կտա ու հաջորդ ժպիտով նկարը կհրապարակի։
 
 
Բացի այդ, այս լուսանկարներն ամեն ինչ են ասում ու շրջանառության մեջ վիրավորանքի անհրաժեշտ քանակ կա։ Ավելին ասեմ, Աննա Հակոբյանն արդեն հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու դուրս եկել միջազգային ասպարեզ, նրա լուսանկարը անհրաժեշտ արձագանք է ստացել նաև այնտեղ։
 
Նիկոլ Փաշինյանը կարծես՝ կարիք ունի ստուգել Աննա Հակոբյանի ռուսական կապերը։ Նա, կարծեք, հետևողականորեն զայրացնում է մարդկանց ու մասնակցում այն ամենին, ինչի մասին ինքն արդեն քանի օր է ուղերձներ է հղում… Չնայած, նրա կինը թքած ունի, բնականաբար, նաև այդ ուղերձների վրա…