Հետևեք մեզ։

Սառնաղբյուրում ադրբեջանցիների կողմից սպանված երեխաներից երկուսը եղբայրներ էին

18:35, 24 սեպտեմբեր 2023
Սառնաղբյուրում ադրբեջանցիների կողմից սպանված երեխաներից երկուսը եղբայրներ էին

Սառնաղբյուրում ադրբեջանցիների կողմից սպանված երեխաներից երկուսը եղբայրներ էին։ Նրանք են Նվեր և Միքայել Ղազարյանները։

 

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Սառնաղբյուրում սպանված քաղաքացիական անձանց անունները։ Նրանք 5-ն են, որոնց մեջ են նա- Ղազարյանների անունները։

 

Նշենք, որ ավելի վաղ Ղազարյանների մայրը՝ Զարինե Ղազարյանը փնտրում էր 2015 թվականոն ծնված Նվեր Ղազարյանին։ 2013 թվականին ծնված Միքայելի մասին նշվում էր, որ ադրբեջանցիներն ավելի վաղ են սպանել նրան, սակայն մարմինը գյուղից դուրս բերել դեռ չէր հաջողվել։

 

Նրանց մյուս եղբայրը՝ ծնված 2017 թվականին, վիրավոր է։

 

Լուսանկարում Նվեր Ղազարյանն է։