Հետևեք մեզ։

Էրդողանն ու Ալիևը կայցելեն Նախիջևան

20:03, 24 սեպտեմբեր 2023
Էրդողանն ու Ալիևը կայցելեն Նախիջևան

Վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Ռեջեփ Էրդողանը կմեկնի Նախիջևան։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

 «Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը, ներկա կգտնվեն Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը»,- տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

Նրանց օրակարգում Արցախի ու տարածաշրջանային հարցերն են։