Հետևեք մեզ։

Վաղը`առավոտյան 8։00-ից մինչև 23։00-ն, Երևանում անհնազանդության ակցիաներ կլինեն. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց հասցեները

20:13, 24 սեպտեմբեր 2023
Վաղը`առավոտյան 8։00-ից մինչև 23։00-ն, Երևանում անհնազանդության ակցիաներ կլինեն. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց հասցեները

Վաղը`առավոտյան 8։00-ից մինչև 23։00-ն մայրաքաղաքում համատարած բողոքի անհնազանդության ակցիաներ կլինեն։ Այս մասին հանրահավաքում ասաց Իշխան Սաղաթելյանը։

 

«Առավոտյան ժամը ութին հետևյալ հասցեներում մենք պետք է հավաքվենք․ Երևանի կրկեսի դիմաց, Երիտասարդական մետրոյի մոտ, Բրյուսովի անվան համալսարանի դիմաց և Հանրապետության հրապարակում։ Այս չորս տեղերում հավաքվում ենք, կլինեն մեր կազամկերպիչները և ձեզ հետ սկսելու են անհնազանդության բողոքի ակցիաները։ Գոռում են՝ գործողություն է պետք, վաղը այդ օրն է։ Աջափնյակում՝ Մարզահամալիրի դիմաց՝ առավոտյան ութին, Շենգավիթ՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, Էրեբունի՝ Սասունցի Դավթի արձանի մոտ, Արաբկիր՝ Կոմիտաս 38՝ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ և Կասյան՝ «Սիթիի» դիմաց, Զեյթուն համայնք՝ «Երևան Սիթի» հանրախանութի դիմաց»։