Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9 տոկոսը նախընտրում է լքել պատմական հողերը, 120 000 հայ կտեղափոխվի Հայաստան։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Դավիթ Բաբայանը։
«Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես ամոթ ու խայտառակություն հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Մեր ճակատագրի համար պատասխանատուները մի օր պետք է պատասխան տան Աստծուն իրենց մեղքերի համար»,-ասել է Բաբայանը։