Արցախից տարհանված ընտանիքների մի մասը կբնակեցվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում:
«Հարգելի համագյուղացիներ, մոտակա ժամերի ընթացքում սպասվում է Արցախից ընտանիքների ժամանումը նաև մեր բնակավայր: Նրանց կեցության նվազագույն պայմաններն ապահովելու համար կա ձեր օգնության կարիքը: Ովքեր կարող են տրամադրել մահճակալ, անկողնային պարագաներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր, խնդրում ենք դիմել Ձորագյուղի վարչական կենտրոն»,-ասվում է համայնքապետարանի հայտարարությունում։