Հետևեք մեզ։

Ֆրանսիան այժմ շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, քանի որ հենց դա է վտանգված․ Մակրոն

00:42, 25 սեպտեմբեր 2023
Ֆրանսիան այժմ շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, քանի որ հենց դա է վտանգված․ Մակրոն
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և սպառնում է Հայաստանի սահմաններին։ Ֆրանսիան այժմ շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, քանի որ հենց դա է վտանգված։ Ֆրանսիան կաջակցի հայ ժողովրդին՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
 
«Խոսքո՞վ»,-հարցրել են Մակրոնին, ինչին ի պատասխան Ֆրանսիայի ղեկավարն ասել է․ «Աջակցությունն ի սկզբանե եղել է անվերապահ, և իրենք այդ մասին գիտեն»։
 
Մակրոնը նաև նշել է, որ կշարունակեն Ղարաբաղին ուղղված մարդասիրական օգնության նախաձեռնությունները՝ սննդի և այլ կարիքների ապահովման տեսքով։