Հետևեք մեզ։

Կեսգիշերի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1510 անձ

01:18, 25 սեպտեմբեր 2023
Կեսգիշերի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1510 անձ

Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1510 անձ, հայտնում է ՀՀ Կառավարությունը։

Նրանցից 1060-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 450-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

1060 հաշվառվածներից 503-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 557-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: