Այսօր սոցցանցերում լուսանկար էր տարածվում, որում Աշոտ Փաշինյանն էր և գտնվում էր Սոֆիայի օդանավակայանում։
Այս առնչությամբ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ենթադրաբար հունվարին Սոֆիայում և Վիեննայում տեղի կունենան մեր կարևոր արվեստագետներից մեկի անհատական ցուցահանդեսները, որի կազմակերպչական աշխատանքների համար գտնվում եմ Սոֆիայում։
Այցը նախատեսված է եղել դեռ ամառվանից։ Կարևորելով աշխատանքը, նույնիսկ և հատկապես նման իրավիճակներում, նպատակահարմար չեմ գտել այցի հետաձգումը կամ չեղարկումը։
Կարճ ժամանակ անց կվերադառնամ Երևան։
Ի դեպ չվերթս եղել է "low-cost"-երով առանց ուղեբեռի։ Տոմսը գնված է եղել դեռ օգոստոսին։ Որպես ՀՀ քաղաքացի ուրախ եմ Սոֆիայում ներկայացնելու ինքնիշխան Հայաստանը դրա արվեստային հաճախ խաղաղասիրական միջավայրն ու պատկերացումները։
Ցուցահանդեսը, որը տեղի կունենա ի դեպ կներառի «հետպատերազմյան թիթեռներ, սիրահարանք» խճանկարների շարքը, որը գովերգում է խաղաղությունն ու կյանքը»։