Պարզվում է` ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը:
Այս մասին գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
«Հասկանում եմ, որ իրենց համար վաղուց օրենքն ու սահմանադրությունը Նիկոլն է, իսկ դավանած արժեքները` անպատվությունն ու փողը, բայց նաև պետք է իմանան, որ այս ամենը մի օր վերջանալու է:
Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգեցին ու դա այն դեպքում, որ դրան զուգահետ պարեկային ծառայության մայորը համաձայնվել էր ուղեկցել խաղաղ ակցիան:
Ինչ արած, պետք է արձանագրել ու շարունակել պայքարը»։