Հետևեք մեզ։

Կներես պապ, չկարողացա գալ քեզ հրաժեշտ տալու, հայրենազրկման ճանապարհին հասկացա՝ ոնց է լինում իսկական որբը․ արցախցին լքում է Ստեփանակերտը

10:32, 25 սեպտեմբեր 2023
Կներես պապ, չկարողացա գալ քեզ հրաժեշտ տալու, հայրենազրկման ճանապարհին հասկացա՝ ոնց է լինում իսկական որբը․ արցախցին լքում է Ստեփանակերտը

 

Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի։ Կներես պապ, կներեք տղերք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի Նանար Պողոսյանը։

 

«Ձեր թափած արյան համար եմ մինչև վերջ մնացել Արցախում, կառուցել ու կառուցել՝ տներ, արժանապատվություն, պատիվ ու անուն, հիմա ոչ հող ունեմ, ոչ տուն, ոչ հայր, ոչ հայրենիք: Չգիտեմ ուր եմ գնում և որտեղ կմթնի օրս, բայց հայրենազրկման ճանապարհին հասկացա, թե ոնց է լինում իսկական որբը:

 

Հ.Գ. Կներես պապ, չկարողացա անգամ ճանապարհն անցնել ու գալ հայրենի ծննդավայր քեզ հրաժեշտ տալու, անգամ տան պատից կախված լուսանկարդ սրբորեն ինձ հետ վերցնելու:

 

Կյանքիս ամենասարսափելի լուսաբացը օտար ամայի ճամփեքի վրա...

 

Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր վերջին լուսանկարը կունենամ իմ տան պատուհանից, իսկ մյուս տանս չեմ էլ կարողանա հրաժեշտ տալ, որովհետև թուրքն է այդպես ուզում»,- գրել է նա։