Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել է Ժնևի իր տանը վայր ընկնելու պատճառով։ Այս մասին հայտնել են Բարի քաղաքի Sophia Loren ռեստորանից, որը կինոաստղը պետք է բացեր սեպտեմբերի 26-ին, փոխանցում է RIA Novosti-ն։
89-ամյա Լորենին շտապ տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության համար։ Նրա մոտ հայտնաբերվել են ազդրի մի քանի կոտրվածքներ։ Սոֆի Լորենը վիրահատվել է:
Այժմ դերասանուհու հետ են նրա որդիները՝ Էդոարդոն և Կառլոն։ Կինոաստղին ապաքինման շրջան է սպասվում։