Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանֆեյսբուքյան գրառում է արել ու նշել՝ հայրենիք ենք կորցնում, իսկ առանց հայրենիքի՝ նահատակ զինվորների համար արված մեր աղոթքն էլ անիմաստ է։
«Հայրենիք ենք կորցնում․․․
Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող արցախցիներն ու հայ զինվորը, իսկ մենք դեռ պիտի որոշենք՝ արժանի՞ ենք Հայրենիք ունենալուն, թե ոչ:
Այս հարցը կարևոր է, քանի որ առանց Հայրենիքի նահատակ զինվորների համար արված մեր աղոթքն էլ անիմաստ է, Արցախի անունը տալն էլ արժեք չունի ու ոչ մի բան արժեք չունի․․․»,- գրել է Տեր Եսային։