Հետևեք մեզ։

Արցախում տեղյակ չեն, թե ում են ձերբակալել ադրբեջանցիները․ «Ազատություն»

12:42, 25 սեպտեմբեր 2023
Արցախում տեղյակ չեն, թե ում են ձերբակալել ադրբեջանցիները․ «Ազատություն»

Արցախում տեղյակ չեն, թե Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ում է ձերբակալել՝ սեպտեմբերի 19-ին «դիվերսիա» իրականացնելու կասկածանքով։

Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ տեղյակ չեն, թե ում են ձերբակալել ադրբեջանցիները, իրենք էլ են ադրբեջանական լրատվականներից այդ մասին տեղեկացել։

Բաքուն առայժմ անունները չի հրապարակել, լուսանկարներ՝ նույնպես։

Թադևոսյանի խոսքով՝ կան բազմաթիվ անհետ կորածներ, հետևաբար դժվար է ասել, արդյոք ձերբակալվածները նրանց թվում են, թե ոչ։

Հունան Թադևոսյանի փոխանցմամբ, Ներքին գործերի նախարարությանը կից բացվել է օպերատիվ շտաբ, որտեղ համակարգվում են որոնողափրկարարական աշխատանքները։

«Այս պահին բոլորը շրջաններից տարահանվում են», - ասել է Թադևոսյանը։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ Մարտունիում ձերբակալվել են հայ զինվորականներ։