Մոսկվան շուտով հայտարարություն կանի ՀՀ ղեկավարության՝ երկկողմ հարաբերություններին վնասող մի շարք հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանն ուշադրություն է հրավիրել վարչապետի և այ պաշտոնյաների մի շարք հայտարարությունների վրա, որոնք չեն համապատասխանում իրականությանը և հակասում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նա։