ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների առնչությամբ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության մասին ուղերձը պարունակում է անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, քան մերժում։ Փորձ է արվում ազատվել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։
Ն.Վ.Փաշինյանի վերջին ընդգծումները հաստատում են մեր նախկին եզրակացությունները, որ Արևմուտքից ոգեշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված, մեր երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային են։
ՀՀ վարչապետը, այդպիսով, ընդունեց, որ այսքան ժամանակ գիտակցաբար պատրաստել է երկիրը Ռուսաստանից շրջադարձին։
Նրանց քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։
Միևնույն ժամանակ մոռացվում է, որ մեր պետությունները մեծ մասամբ ունեն նմանատիպ շահեր անվտանգության և զարգացման հարցերում, և Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ իրենց նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական տարածքը»։